Մեսսին չի վերադառնա Բարսելոնա․ հայտնի է պատճառը


23:49 , 31 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այս ամառ չի վերադառնա «Բարսելոնա»:

Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, արգենտինացին բացառել է կատալոնական ակումբ վերադառնալու հնարավորությունն այն բանից հետո, երբ ակումբի նախագահ Ժոան Լապորտան խոսել է երիտասարդ թիմ կառուցելու մասին:

Նշվում է, որ «Բարսա» տեղափոխությունը դժվար թե հնարավոր լինի մոտ ապագայում և ներկայիս ղեկավարության օրոք։

Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։