Բրիտանացի նախարարն ադրբեջանցի «շեհիդներին» անվանել է «Կրեմլի ձեռքով զոհվածներ»


00:07 , 31 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին Բաքու կատարած այցի շրջանակներում այցելել է, այսպես կոչված, «շեհիդների ծառուղի»։ Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը։

Բրիտանացի դիվանագետը նշել է, որ Ջեյմս Հիփին «ծաղիկներ է դրել Կրեմլի ձեռքով զոհվածների շիրիմներին, հարգել նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվել են Ադրբեջանի անկախության համար»։

Նշենք, որ այցի ընթացքում Հիփին հանդիպել է Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի եւ արտգործնախարարի հետ։ Քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ Հայաստանի հետ հարաբերությունները։