Սուարեսը գերազանցեց Մեսսիի ցուցանիշը


21:07 , 30 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը եզակի ցուցանիշ է սահմանել՝ գոլ խփելով ԱԱ-2022-ի ընտրական փուլի Չիլիի դեմ խաղում (2-0):

Հարձակվողը 29-րդ անգամ աչքի ընկավ Աշխարհի առաջնության ընտրական խաղերում և դարձավ հարավամերիկյան գոտու լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Լիոնել Մեսսիին, ով իր ակտիվում ունի 28 գոլ։

Արգենտինացուն չի կարողացել գոլ խփել Էկվադորի հետ խաղում (1-1):

Որակավորման փուլի ավարտին Ուրուգվայը գրավեց երրորդ տեղը և արդեն նախորդ տուրում նվաճել էր ԱԱ ուղեգիր։