«Քննարկումներ ունեցել ենք, ընդհանուր համաձայնության դեպքում միգուցե նշանակեմ». Երևանի քաղաքապետը՝ Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու մասին. Sputnik Արմենիա


19:53 , 30 մարտ, 2022

«Քննարկումներ եղել են»: Sputnik Արմենիայի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետ նշանակվելու վերաբերյալ հարցին:

«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում միգուցե և պարոն Ավինյանին նշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում - խմբ.)»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։