Դի Մարիան կհեռանա ՊՍԺ-ից այս ամառ


19:39 , 29 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի վինգեր Անխել Դի Մարիան պատրաստ է վերադառնալ հայրենիք՝ Արգենտինա։ Այս մասին գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դի Մարիան ցանկանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել հարազատ ակումբում՝ «Ռոսարիո Սենտրալում»։

Նշենք, որ Դի Մարիայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Կողմերը որոշել են չերկարաձգել համագործակցությունը։

Ավելի վաղ Դի Մարիան նաև ակնարկել էր, որ ԱԱ-2022-ից հետո պատրաստվում է ավարտել կարիերան ազգային հավաքականում։