Բանակցություններն ավարտված են․ Ուկրաինան հայտնել է, որ ռուսական զորքը դուրս է գալիս Կիևից


17:32 , 29 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Մարտի 29-ի դրությամբ րոպեներ առաջ BBC լրատվականը իր տելեգրամյան հարթակում հայտնեց, որ Թուրքիայում կայացած բանակցությունները ավարտվեցին, սակայն վերջնական հայտարարությունները դեռ արված չեն: Ավելի ուշ՝ Ուկրաինան հայտարարել է Կիևի շրջանից ռուսական զորքերի մի մասի դուրսբերման մասին, իսկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Կիևի և Չեռնիգովի շրջաններից ռուսական զորքերի մի մասի դուրսբերման մասին։

Ըստ զինվորականների՝ Ռուսաստանը «լուրջ խնդիրներ ունի զորքերի ռոտացիայի հետ կապված»