23:33 , 28 մարտ, 2022Irakanum.am-ը գրում է.
Վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և 14 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը, ներխուժելով Արցախ, գրավել էին Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել նաև հարվածային ԱԹՍ։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ հայկական կողմին այդ ժամանակահատվածում հաջողվել է չեզոքացնել թշնամու ԱԹՍ։ Մեր տրամադրության տակ են հայտնվել չեզոքացված ԱԹՍ-ի լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորևէ։


Նշենք, որ պաշտոնական տեղեկատվությունը այս ամենը մինչ օրս չի ներկայացրել։