Տեսանյութ, թե ինչպես «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ Կամերիային թատրոնից Դավիթ Աբրահամյանն ամուսնություն առաջարկություն արեց երիտասարդ դերասանուհուն


18:42 , 28 մարտ, 2022

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նշանավորվել է նաև բեմում հնչած ամուսնության առաջարկությամբ։

«Լավագույն ներկայացում» անվանակարգի հաղթանակից հետո Կամերային թատրոնի կազմը բարձրացավ բեմ, որի ժամանակ թատրոնի դերասան և ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ դերասանուհի Ժաննա Քոչարյանին։

Ժաննան նորեկ է Կամերային թատրոնում։ Նա իր առաջին դերն էր խաղացել թատրոնում՝ ընդգրկվելով «Համլետ» ներկայացման կազմում։