Առուշանյանի ազատ արձակման համար Գորիսում մատաղ են անում


19:03 , 28 մարտ, 2022

Hraparak.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ այսօր դատապարտվեց 6 ամիս 12 օրով ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ նա ստորագրությամբ ազատ արձակվեց, բայց նա կզրկվի 5 տարի համայնքը կառավարելու իրավունքից։

Առուշանյանը հենց նիստերի դահլիճից ազատ արձակվեց։  «Երբեք չեմ ընդունել, որ քաղբանտարկյալ եմ։ Ես քաղաքականության համար չեմ պայքարել։ Մենք պայքարել ենք հայրենիքի համար ու շարունակելու ենք պայքարել։ Հայրենիքը վեր է ամեն ինչից, բայց առաջինը ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանը։

Գորիսեցիներն այնքան են ուրախացել Առուշանյանի ազատ արձակվելու լուրով, որ այնտեղ մատաղ են անում։ Տեսանյութից երեւում է, որ Գորիսի համայնքապետն էլ մասնակցում է արարողությանը՝ աղ լցնելով մատաղացու գառի բերանը։