Իվետա Մուկուչյանը ԱՄԷ-ում մրցանակ է ստացել (Photo)


22:28 , 26 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Երգչուհի Իվետա Մուկուչյանը ԱՄԷ-ում մրցանակ է ստացել: Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում` կից հրապարակելով լուսանկարներ:

Կադրերում Իվետան ներկայացել է շքեղ կերպարում` կրելով երկարափեշ սև զգեստ ու արձակելով վարսերը:

«Արաբական Միացյալ Էմիրություններում հարգել են ինձ որպես Հայաստանից եկած միջազգային արտիստի եւ «Երեկոյի աստղ» մրցանակն են հանձնել»,- գրել է երգչուհին։