Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից. պարզաբանում


21:44 , 26 մարտ, 2022

Armeniasputnik.am-ը գրում է.

Արցախի Հանրապետությունում նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ռազմական դրություն չի հայտարարել. այն կա 1992 թվականից, ավտոմատ երկարաձգումներով գործել է մինչև 2005 թվականը, Sputnik Արմենիային պարզաբանել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Իսկ 2005 թվականից ռազմական դրությունն անժամկետ է գործում»– հավելել է Ավանեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին: