ԱԺ նախագահը Բալի է , էն «յուղը վրեն» նախագահից ոչ մեկ տեղյակ չի, ՊՆ նախարարը քարոզարշավով է զբաղված, իսկ ԳՇ պետ ընդհանրապես չունենք


21:12 , 26 մարտ, 2022

Ասենք ո՞նց կարող է միջազգային հանրությունը , դաշնակից եւ բարեկամ երկրները, ԵԱՀԿ , ՄԱԿ, ԵԽԽՎ ու նմանօրինակ տարբեր հիմնարկներ լուրջ վերաբերվեն եւ ՀԱՎԱՏԱՆ մի երկրի մտահոգության , դես ու դեն սութի վազվզոցներին եւ օդի մեջ հայտարարություններին, երբ իշխանության ներկայացուցիչները այս ծայրաստիճան վտանգավոր զարգացումների ֆոնին չեն այցելում «դեպքի վայր», տեղում չեն ծանոթանում իրավիճակին եւ ցույց չեն տալիս վերը նշված սեգմենտներին , որ իշխանության համար իրոք կարեւոր է Արցախը։
ԱԺ նախագահը Բալի է , էն «յուղը վրեն» նախագահից ոչ մեկ տեղյակ չի, ՊՆ նախարարը քարոզարշավով է զբաղված, իսկ ԳՇ պետ ընդհանրապես չունենք։
էսքանից հետո ինչ-որ մի միջազգային լուրջ գործընկեր մեզ հավատալու՞ է ։
ԱՄՆ նախագահ Բայդենը օվկիանոս է անցնում, եւ գալիս է Ուկրաինային սահմանամերձ քաղաքներ , տեղում իրավիճակին ծանոթանալու համար, իսկ մեր իշխանության ներկայացուցիչները կամ վախենում են, կամ ուղղակի չեն ցանկանում ընդհամենը մի քանի կիլոմետր կտրեն եւ Արցախ գնան....