Արցախի պաշտպանության բանակն ու ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները պատրաստության են բերվել. հայտարարվել է թիվ 1 տագնապ


21:14 , 24 մարտ, 2022

Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի Ստեփանակերտի աղբյուրները հայտնում են, որ Արցախի հանրապետության պաշտպանության բանակը, ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները մարտական պատրաստվածության են բերվել, հայտարարվել է թիվ 1 տագնապ։

Այս պահին որեւէ գործողություն չի իրականացվում, սակայն ուշադրությամբ հետեւում են դեպքերի զարգացմանը։ Ադրբեջանցիների ելման կետ վերադարձնելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։