Լիվերպուլը կփորձի ձեռք բերել Բարսելոնայի պաշտպանին


20:42 , 23 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

Պաշտպան Ռոնալդ Արաուխոն մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպանին հավակնում են ձեռք բերել անգլիական «Լիվերպուլն» ու «Չելսին»։

23-ամյա խաղացողը կատալոնացիների հետ բանակցություններ է վարում պայմանագիրը երկարաձգելու համար, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Առայժմ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ։

Այս մրցաշրջանում Արաուխոն Լա Լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ