Երևանում բախվել է 9 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ թիվ 114 երթուղայինն ու 15 երթուղին տրոլեյբուսը.կան վիրավորներ


19:34 , 22 մարտ, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Երևանում այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 16:30-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ը, Toyota Camry-ն, Opel-ը, ВАЗ 20 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։

Բախման հետևանքով 3 մարդ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Պարեկային ծառայությունը պարզում է նաև՝ տրոլեյբուսը  մասնակցություն ունեցել է վթարում, թե ոչ, քանի որ այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին: