Ռուսաստան–Արևմուտք առճակատումից Ռուսաստանը դուրս է գալու ավելի ուժեղացած. Հարությունյան


14:59 , 21 մարտ, 2022

Armeniasputnik.am-ը գրում է․

ՀՀ նախկին վարչապետը կարևորեց, որ աշխարհաքաղաքական նոր իրադարձությունների ֆոնին թե՛ Հայաստանի ու թե՛ Ռուսաստանի քաղաքական ղեկավարները վերաիմաստավորեն երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։

Ռուսաստան–Արևմուտք առճակատման ավարտն էական նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի հետագա զարգացումների համար։ Այսօր ԱԺ–ում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ, որքան էլ դա ցավալի լինի, հարկ է խոստովանել, որ Հայաստանն այլևս տարածաշրջանում լուրջ դերակատարություն չունի` ի տարբերություն Ադրբեջանի, որի հետ հաշվի են նստելու։ Ուստի, այս իրողության ֆոնին, նրա համոզմամբ, ՀՀ–ՌԴ դաշնակցային հարաբերություններն ավելի են կարևորվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: