Երևանում պայթյունի հետևանքով մահացածը մարտունեցի 19-ամյա ուսանող է. մանրամասներ


12:15 , 21 մարտ, 2022

Armeniasputnik.am-ը գրում է․

«Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, հեղուկ գազի բալոնից կամ դրան կցված «կալոնկայից» է արտահոսք եղել։

Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունը, որը մեկ տղայի կյանք էր խլել, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքից է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը։
Հայտնել էինք, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել դեպքի վայրում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: