Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր


23:11 , 19 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում։ Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.800 միավոր և հաղթող ճանաչվել։

Երկրորդ տեղը գրավել է Թուրքիայի, իսկ երրորդ տեղը՝ Իտալիայի ներկայացուցիչը։