Մարմնամարզության Աշխարհի Գավաթ․ Հարություն Մերդինյանը՝ արծաթե մեդալակիր


18:24 , 19 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, շարունակում է հաջող ելույթները Եգիպտոսում անցկացվող Աշխարհի Գավաթի խաղարկության երրորդ փուլում:

Հարություն Մերդինյանը նժույգ թափերի վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր:

Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ դուրս էին եկել եզրափակիչ։

Մրցաշարն անցկացվում է Կահիրեում, մարտի 17-20-ը։