Բայդենը Պուտինին անվանել է «արյունոտ բռնապետ» (Video)


22:07 , 17 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բայդենը, ով երեկ ՌԴ նախագահ Պուտինին անվանել էր «ռազմական հանցագործ», այսօր նրան անվանել է «արյունոտ բռնապետ» և «գլուխ կտրող»։

«Այժմ Իռլանդիան և Մեծ Բրիտանիան կանգնած են արյունոտ բռնապետի, գլուխ կտրողի դեմ, որն անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ», - ասել է Բայդենը։