Բենզեման կմասնակցի Բարսելոնայի դեմ խաղին


19:49 , 17 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կմասնակցի «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպմանը։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։

Նախօրյակին Բենզեման բաց է թողել ընդհանուր խմբում մարզումները: Նրահետ ոչ մի լուրջ բան չի պատահել։ Ֆրանսիացին պատրաստ կլինի Էլ Կլասիկոյին։

Ակումբի բուժանձնակազմը ռմբարկուի մոտ հայտնաբերել է մկանային թեթև վնասվածք։

Էլ-Կլասիկոն տեղի կունենա մարտի 20-ին: