ԱՀԿ ղեկավարը հայտնել է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի աճի մասին


20:06 , 16 մարտ, 2022

Armenpress.am-ը գրում է.

Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը մի քանի շաբաթվա նվազումից հետո սկսել է աճել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

Նա նշել է, որ դեպքերի հատկապես մեծ աճ է նկատվում Ասիայում:

Գեբրեյեսուսի խոսքով՝ կարելի էր ակնկալել հիվանդության տեղային բռնկումներ այնտեղ, որտեղ վիրուսի տարածման դեմ միջոցները սկսել են չեղարկվել: