Հայաստանի հետ որոշակի գործընթաց է ընթանում. Չավուշօղլու


18:54 , 16 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի հետ որոշակի գործընթաց է ընթանում։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն իրենց առաջին շփումներն են անցկացրել Մոսկվայում՝ Ռուսաստանի ստեղծած պայմանների շնորհիվ։ Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում եւս շատ լավ շփումներ են տեղի ունեցել, եւ երկխոսություն է հաստատվել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամենասկզբից աջակցել է այդ գործընթացին, եւ Ադրբեջանը «եւս աջակցում է այդ հարցում»։