Հայցվորը պահանջում է վիրավորանք ճանաչել «Գիքորի աներձագ» արտահայտությունը, ներողություն խնդրել ու վճարել 1 մլն դրամ փոխհատուցում


13:47 , 16 մարտ, 2022
Այսօր ներգրավվել եմ մի շատ հետաքրքիր քաղաքացիական գործի՝ որպես պատասխանողի ներկայացուցիչ։
Հայցվորը inter alia պահանջում է վիրավորանք ճանաչել «Գիքորի աներձագ» արտահայտությունը, ներողություն խնդրել այդ արտահայտության համար ու վճարել 1 մլն դրամ փոխհատուցում։
Ինչ ասեմ։ Սկի Թումանյանն իր հայտնի «Գիքորի» համար էդքան հոնորար չի ստացել, այ ձեր համապատասխան ցավը տանեմ։