Թշնամիները նորից ակտիվ պայքարի են դուրս եկել հայ ժողովրդի դեմ


10:11 , 16 մարտ, 2022
Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված հինգ կետից բաղկացած վերջնագրի ֆոնին, նույն օրվա ընթացքում Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների արտաքին քաղաքականության համար պատասխանատու համարվող երկու ներկայացուցիչներ հայտնել են հետևյալ կարծիքները․ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան․ «Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքի», ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան․ «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի»։ Եթե փոխլարցնող այս մտքերին հավելենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատկապես պատերազմից հետո հնչեցրած ազգադավ և ազգակործան հայտարարությունները, ապա եզրահանգումն այն է, ինչը գրված է այս նյութի վերնագրում։
Դրան զուգահեռ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի փոխլրացնող գործողությունների հետևանքով՝ Արցախում արհեստականորեն ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, զրկելով մարդկանց ապրելու կենսական պայմաններից՝ Արցախը հայաթափելու թրքական դարավոր երազանքն իրականացնելու նպատակով։