Calciomercato․ Հայտնի է Ռոմայի՝ Մխիթարյանին առաջարկվող պայմանագրի մանրամասները


23:02 , 14 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

«Ռոման» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Նրան առաջարկվում է նոր պայմանագիր՝ երկու տարի ժամկետով, հայտնում է Calciomercato-ն։

Միաժամանակ, հռոմեական ակումբը ցանկանում է նվազեցնել 33-ամյա հայ ֆուտբոլիստի աշխատավարձը, ով գործող պայմանագրով տարեկան վաստակում է մոտ 4 մլն եվրո։ Նոր պայմանագրի համաձայն՝ հռոմեացիները պատրաստ են նրան մեկ մրցաշրջանի համար վճարել 2 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 34 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Նա ունի 3 գոլ և 7 արդյունավետ փոխանցում իր ակտիվում։

Նրա գործող պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ ավարտվում է այս ամառ։