Մեկ լիտր մածունը`700 դրամ. ահռելի թանկացումներ Հայաստանում


20:22 , 12 մարտ, 2022

Hraparak.am-ը գրում է.

Քաղաքացիները մի քանի օր է` արկղերով գնումներ են կատարում, դրա ֆոնին էլ մի շարք մթերքներ թանկացել են։ 


Այսօր մենք շրջել ենք մի քանի մանր խանութներով եւ սուպերմարկետներով, եւ նկատել, որ բոլոր տեղերում բացակայում է շաքարավազը, որոշ տեղերում նաեւ տուփերով ալյուր չկար։

Բացի սրանցից, թանկացել էր մածունը։ Եթե նախկինում 1 լիտր մածունը կարելի էր գնել միջինը 500 դրամով, ապա այսօր` 700 դրամ էր։ Թանկացել էր նաեւ ձեթը, պանիրը, ինչպես նաեւ ձուն, որի գինը վերջին շրջանում 30-35 դրամ էր։

Մի խոսքով, այս օրերին 10 հազար դրամով շատ քիչ քանակով մթերքներ կարելի է գնել։