Ծաղկաձորում, Հրազդանում, Չարենցավանում, Ջերմուկում և Բերդում տեղում է ձյուն, Ախուրյանի տարածաշրջանում բուք է


15:23 , 12 մարտ, 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Ամասիայի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներիի համար:

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Հրազդանի, Չարենցավանի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։