Hraparak.am-ը գրում է.
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և նրա նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից։
Հովհաննիսյանի ամուսինը ինստագրամի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել։
Ամուսնու մեկնաբանությունից պարզ է դառնում, որ երեխային անվանակոչել են Նարեկ։
«Բարի գալուստ, Նարեկ»,- գրել է նա և ցույց տվել կնոջն ու որդուն սպասվող անակնկալը։