Ադրբեջանական կողմի արձակած արկերը ընկել են Խնապատի վարելահողերի տարածքում. տուժածներ չկան (Photo)


15:13 , 11 մարտ, 2022

Artsakhpress.am-ը գրում է․

Այսօր՝ մարտի 11-ին, ադրբեջանական կողմը ականանետի 2 արկ է արձակել ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի ուղղությամբ:

«Արցախպրես»-ի թղթակիցն այսօր անմիջապես այցելել է Խանապատ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը հայտնել է, որ պայթյունները լսվել են ժամը 10:20-ից 10:30-ին:

«Սա Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունների շարունակությունն է:

Արկերը ընկել են համայնքի վարելահողերի տարածքում, բարեբախտաբար, տուժածներ չկան: 1 րոպեի տարբերությամբ 2 ական է պայթել:

Մի քանի օր է` Խրամորթի և մեր համայնքի ուղղությամբ ադրբեջանցիները արկեր են արձակում՝ բնակչությանը ահաբեկելու նպատակով: Սակայն գյուղում խուճապային տրամադրություններ չկան», - նշել է Ս. Շահրամանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: