Ստեփանակերտն ամբողջությամբ հոսանքազրկված չէ. Էլեկտրամատակարարման որոշ խնդիրներ կան որոշ հասցեներում


14:55 , 11 մարտ, 2022

Pastinfo.am-ը գրում է․

Ստեփանակերտի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների պատճառը էլցանցի գերծանրաբեռնվածությունն է։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ստեփանակերտի քաղաքապետարանից։ Հոսանքի անջատումները Ստեփանակերտի տարբեր թաղամասերում տևում են ոչ երկար․ հնարավորինս արագ վերականգնվում է էլեկտրամատակարարումը։

Ներկա պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մեծ մասում՝ այդ թվում քաղաքապետարանում, լույս կա։