Բենզեմայի ֆանտաստիկ ցուցանիշը


16:40 , 10 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում գոլերի քանակով Կարիմ Բենզեման կիսում է առաջին տեղը:

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում (3:1):

Այժմ նա իր կարիերայի ընթացքում 411 գոլ ունի՝ ակումբների և ազգային հավաքականի կազմում։

Բենզեման հավասարվեց Թիերի Անրիին, ով նույնպես խփել է 411 գոլ։