Armsport.am-ը գրում է.
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալից» կրած պարտության մասին: Փարիզցիները 1-3 հաշվով պարտություն են կրել ու ավարտել ելույթները մրցաշարում.
«Սա ծանր հարված էր: Բաց թողած առաջին գոլը շատ բան փոխեց: Մենք փոքր-ինչ կորցրինք մեզ, իսկ «Ռեալը» դա զգաց: Պետք է ընդունենք մեր սխալները. չենք կարողանում դուրս գալ ծանր իրավիճակներից: Մենք պարտվեցինք, կանենք վերլուծություններ, թե ինչպես կարող ենք ելք գտնել ստեղծված իրավիճակից:
Ընդմիջմանը հանդերձարանում մենք վստահ էինք, որ ավելի լավ ենք խաղում և որ այս թիմով, որն ի զորու է հաղթել Չեմպիոնների լիգայում, պատրաստվում ենք դուրս գալ քառորդ եզրափակիչ: Իսկ երբ ամեն ինչ այսպես է ավարտվում, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու ամեն ինչ այսպես ստացվեց, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Լեոնարդոն: