«Ուժը սեռ չունի». TotoGaming-ի նոր արշավը՝ նվիրված կանանց միամսյակին


17:58 , 9 մարտ, 2022

Բոլորը գիտեն, որ TotoGaming-ը տարիներ շարունակ սատարում է սպորտին, իսկ մարտի 8-ին՝ կանանց տոնի առթիվ, ընկերությունը սկիզբ դրեց «Ուժը սեռ չունի» խորագրով արշավին: Գեղեցիկ միջոցառման ընթացքում մրցանակներ հանձնեցին 10 լավագույն կին մարզիկներին, որոնց ավանդը սպորտում անգնահատելի է ու անչափ կարևոր:

TotoGaming-ի դեսպան, «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը պատմեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ TotoGaming ընկերության համագործակցության մասին: Նշենք, որ ինստիտուտի երկու ուսանող ստացել են Դավիթ Մանոյանի և Միհրան Հարությունյանի անվան կրթաթոշակ:
Այսպիսով երկար տարիներ հայկական սպորտին սատարող ընկերությունը մոտիվացնում է ուսանողներին էլ ավելի մեծ ուժով ու եռանդով ներգրավվել ուսման մեջ և հետագայում ներդրում ունենալ մարզական աշխարհում:

«Առաջիկայում միանշանակ կլսեք նոր մարզիկների անուններ, փորձելու ենք շարունակել սատարել սպորտին՝ հասկանալով, որ խոչընդոտները նոր որդեգրված օրենքի շրջանակներում շատ կլինեն, բայց մենք հետ չենք կանգնելու»,-ասում է TotoGaming-ի մարկետինգի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը:

«Ուժը սեռ չունի» խորագրով արշավի մեկնարկին՝ կարևոր մրցանակաբաշխության ընթացքում, հանձնվեցին մրցանակներ շախմատիստներ Աննա Սարգսյանին և Էլինա Դանիելյանին, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանին, ծանրամարտիկներ Իզաբելլա Յայլյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին, Լիանա Գյուրջյանին, Նազիկ Ավդալյանին, հրաձիգ Գոհար Կարապետյանին և գեղասահորդուհի Թինա Կարապետյանին:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 2021 թվականին նվաճեց շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, կարևորում է նման միջոցառումների անցկացումը:
«Իհարկե, նման միջոցառումները միշտ ոգեշնչում են և հույս են տալիս հետագա հաջողությունների համար։ Մենք տեսնում ենք, որ մեզ գնահատում են և, բնականաբար, դա ուժ է տալիս։ Կարծում եմ՝ Հայաստանում սպորտը միշտ եղել է բարձր դիրքերում՝ թե՛ հասարակության, թե՛ պետության կողմից։ Միշտ գնահատվել է և գնահատվում է։ Հուսով եմ՝ նման վերաբերմունքը կշարունակվի, քանի որ առանց այդ աջակցության՝ ժողովրդի և պետության կողմից, ոչ մի մարզիկ չի կարող հասնել մեծ նվաճումների»,-ասաց նա։

Դժվար ժամանակներում, երբ մի կողմից համավարակը, մյուս կողմից պատերազմները կեղեքում են ու թափանցել են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, հենց սպորտն է փորձում ամեն կերպ անմասն մնալ ժամանակի մարտահրավերներից ու շարունակում մոտիվացնել, ոգևորել, թե՛ մարզիկներին, թե՛ սպորտի սիրահարներին իր նոր չեմպիոններով ու նրանց ձեռքբերումներով:

 Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան