Վահան Բիչախչյանը ճանաչվել է Պոգոնի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ


20:12 , 7 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել է ձայների 92%-ը, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նոր ակումբում Վահանը անցկացրել է հինգ հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։