Այսօր հայ-ադրբեջանական սահմանին զոհված պայմանագրային 33-ամյա Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2 երեխաների հայր (Photo)


15:03 , 7 մարտ, 2022

Այսօր ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինառայող, 33-ամյա Հրաչ Արամի Մանասարյան։

Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2 անչափահաս երեխաների հայր։