Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ինստագրամից հեռացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի դրոշները


16:03 , 5 մարտ, 2022

Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ինստագրամում իր էջի նկարագրությունից հեռացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի դրոշները։

Ավելի վաղ, աշխարհի առաջին ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն էր սոցիալական ցանցերում իր էջերից հեռացրել Ռուսաստանի դրոշը։

Մարտի 10-ին նրանք կմեկնարկեն ԱՄՆ-ի Ինդիան Ուելսում անցկացվելիք «Մասթերս» մրցաշարում։ Ռուսաստանցի թենիսիստները միջազգային մրցաշարերում պետք է հանդես գան չեզոք կարգավիճակում։