Ռոսկոմնադզորը որոշել է արգելափակել Facebook-ի հասանելիությունը Ռուսաստանում


22:24 , 4 մարտ, 2022

Tert.am-ը գրում է.

Ռոսկոմնադզորը որոշել է արգելափակել Facebook-ի հասանելիությունը Ռուսաստանում։

Ռիա Նովոստիի հաղորդմամբ գործակալության կայքում գրված է, որ սոցցանցի կողմից գրանցվել են ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրականության դեպքեր։

Օրինակ, Facebook-ը սահմանափակել է մուտքը որոշ լրատվամիջոցների հաշիվներ, ինչը արգելված է օրենքով։