Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՔՊ խմբակցության կողմից իրենց համար ընտրված, իրենց շահերի սպասարկու Վահագն Խաչատուրյանին


22:00 , 4 մարտ, 2022

Գրեթե բոլոր լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ազգադավ ծրագրերի սպասարկումն իրականացրած, իր պաշտոնավարման շրջանում իր գլխավորած երկիրը թշնամուն հանձնելու մասին հաջորդ օրը մամուլից տեղեկացած, փախուստի մեջ գտնվող Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից իրենց համար ընտրված, իրենց շահերի սպասարկու Վահագն Խաչատուրյանին։ Այդ համատեքստում ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն փաստին, որ ՔՊ-ի խմբակի նախագահին չի շնորհավորել Հայաստանի քաղաքացիների կողմից ընտրված երեք նախագահներից և ոչ մեկը. ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը։ Ի դեպ Վահագն Խաչատուրյանը Հայրենիքին դավաճանող թիմին անդամագրվել է իր երբեմնի թիմակիցներին, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանին, դավաճանելու համեստ փորձառություն ձեռք բերելուց հետո։