Սուլշերը մեծ գումար է վաստակել ՄՅՈՒ-ի հետ պայմանագիրը խզելուց հետո


16:36 , 4 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը մեծ գումար է վաստակել մանկունիանցիների հետ պայմանագիրը խզելուց հետո։

Goal-ի համաձայն՝ փոխհատուցման գումարի չափը կազմել է 8,4 մլն եվրո։

Սուլշերի օգնականներն իրենց հերթին ընդհանուր առմամբ վաստակել են մոտ չորս միլիոն եվրո։

«Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերին հեռացրել է 2021 թվականի նոյեմբերին։ Այժմ թիմը գլխավորում է գերմանացի Ռալֆ Ռանգնիկը։