Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո. ՊՆ


11:46 , 3 մարտ, 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։