Մարտի 1–ից ՌԴ միգրացիոն օրենսդրության մեջ նոր մեղմացումներ են տեղի ունեցել


13:32 , 2 մարտ, 2022
Armeniasputnik.am-ը գրում է․
Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ մտցված երեք մեղմացումներն էլ վերաբերում են բժշկական հավաստագրին։
Մարտի 1–ից Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ նոր մեղմացումներ են տեղի ունեցել։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։
Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 29–ին ՌԴ–ում ուժի մեջ մտան միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, ըստ որոնց, օտարերկրյա բոլոր քաղաքացիները ՌԴ մուտք գործելիս պետք է անցնեն հատուկ ընթացակարգ, որի մեջ մտնում են բժշկական հավաստագրումը, մատնադրոշմի հանձնումը և լուսանկարվելը։
Այն անձանցից, որոնք ՌԴ են մեկնում մինչև 90 օր ժամկետով, նշված ընթացակարգերն անցնել չի պահանջվում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ