Armfootball.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչ թիմերից է ստացել առաջարկներ.
- Կարող եմ հաստատել, որ զրուցել եմ Մոուրինյոյի հետ, ես ունեմ նրա հեռախոսահամարը:
Մեկ տարի առաջ էլ զրուցել եմ սըր Ալեքսի հետ, այդ զրույցը հիանալի տպավորություններ է թողել:
Չեմպիոնների Լիգայի խաղից անմիջապես հետո երկար զրույց եմ ունեցել նաև Ֆլորենտինո Պերեսի հետ: Ես չեմ ասել «ոչ»: Ժամանակի մեծ մասը խոսում էր հենց Պերեսը,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Kicker-ը: