Թեկվոնդոյի միջազգային ֆեդերացիան Պուտինին զրկել է սև գոտուց


00:30 , 1 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

Թեկվոնդոյի միջազգային ֆեդերացիան ևս սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ։

Որոշում է կայացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զրկել մարզաձևի սև գոտուց։ Բացի այդ, արգելվել է մրցաշարերի ժամանակ հնչեցնել Ռուսաստանի և Բելառուսի օրհներգերը, ինչպես նաև օգտագործել այդ երկրների դրոշները։

Տեղեկությունը տարածում գտավ telegram-յան մի շարք ալիքներով, որոնք հղում են կատարել մարզաձևի միջազգային ֆեդերացիային։