Խաչատրյան Սամվելը զոհվեց իր ծառայության 59-րդ օրը. այսօր նա կդառնար 23 տարեկան. երկնային ծնունդդ շնորհավոր, Սամ ջան


21:00 , 28 փետրվար, 2022
Խաչատրյան Սամվելը երևանցի էր։ Ֆիզիկուլտ ինստիտուտի բասկետբոլի բաժինն ավարտելուց հետո՝ 2020 թվականի օգոստոսի 13-ին էր զորակոչվել բանակ: Մեղրիում էր ծառայում։ 1,5 ամսվա զինծառայող էր Սամվելը, երբ սկսվեց պատերազմը։ Հոկտեմբերի 3-ին նրանց տեղափոխում են Արցախ։ Սկզբում Որոտան (Կուբաթլու), այնուհետև՝ Ջրական (Ջաբրայիլ): Հենց այնտեղ էլ հոկտեմբերի 11-ին, անօդաչուի հարվածից զոհվում է Սամվելը։
Բազմակողմանի զարգացած այս տղան զոհվեց իր ծառայության 59-րդ օրը։ Զոհվեց հանուն հայրենիքի, հանուն մեր խաղաղ օրվա։
Այսօր Սամվելի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար 23 տարեկան... Երկնային ծնունդդ շնորհավոր, Սամ ջան։ Լույսերի մեջ մնաս, ախպեր ջան։