Գեղարքունիքի մարզում Mazda 5-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում. shamshyan.com


16:31 , 26 փետրվար, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Պետրոս Մանուկյանը իր վարած Mazda 5 մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արայիկ Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։