Տեղեկություններ կան, որ Կիևում գիշերը մարտեր են լինելու


00:31 , 26 փետրվար, 2022

Hraparak.am-ը գրում է.

Այս պահին Կիևում  օդային տագնապ է։ Մարդկանց իջեցրել են ապաստարանները։
Մեզ հետ զրույցում Կիևի բնակիչ՝ Սերգեյ Ջուլհակյանն ասաց, որ շատ վատ է վիճակը։

Տեղեկություններ կան, որ գիշերը Կիևում մարտեր են  ընթանալու։ Ռուսական տանկերը գտնվում են մայրաքաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա։