Ուկրաինայի ԶՈՒ 14 զինծառայողներ գերի են հանձնվել ԴԺՀ զորքերին


19:36 , 24 փետրվար, 2022

Pastinfo.am-ը գրում է.

Ռուսական հեռուստաալիքները հաղորդում են ուկրաինական զինված ուժերի զինծառայողների գերի ընկնելու մասին։

Կադրերում Ուկրաինայի ԶՈՒ 14 զինծառայողներ են, որոնք գերի են հանձնվել ԴԺՀ զորքերին, հայտնում է @wargonzo-ի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:

Նրա խոսքով՝ գերիների մեջ կա կին եւ մեկ վիրավոր։ Նրան ցուցաբերվել է բուժօգնություն։