Hraparak.am-ը գրում է․
Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է նախագահ Զելենսկու՝ Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը։ Ըստ հաղորդման, 300 պատգամավոր կողմ է քվեարկել ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագրին։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու որոշման մասին հայտարարել էր ավելի վաղ։