Ռուսական բանակը ոչնչացրել է «բայրաքթարների» բազան Դոնբասում


12:32 , 24 փետրվար, 2022

Times.am-ը գրում է․

Ռուսական բանակը հասցրել է գերճշգրիտ հարվածներ Ուկրաինայի Զինուժի կողմից ձեռքբերած թուրքական «բայրաքթարների» ռազմաբազային, որի հետևանքով ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Ուկրաինայի ՊՆ-ն ձեռք էր բերել հարյուրավոր «բայրաքթարներ» Դոնբասում օգտագործելու համար։